Posts

Showing posts from April, 2016

Ճամփորդություն դեպի Ծաղկաձոր

Ժամը 11ին դուրս եկանք դպրոցից և ուղևորվոցինք  դեպի ծաղկաձոր: Տեղ հասնելուն պես գնացինք ծաղկաձորի դպրոցներից մեկը հանդեսին ներկա լինելու:Հետո ներկայացչեցինք Կառնո Քոչարի և Յարխուշտա պարերը:  Հանդեսը մայրենի լեզվի մասին եր:Դրանից հետո գնացինք <<Կեչի>> հյուրանոց : Գնացինք ծաղկաձորի հրապարակ արտասանելու: Մյուս օրը գնացինք Կեչարիս եկեղեցի: Ամեն գիշեր հավաքվում էյինք միջանցքում  և խաղում ,երգում,պարում: Այսպես անցավ մեր ճամփորդությունը:

Որդեր

Որդեր  ( ( լատ. ՝  Vérmes , նաև՝ հելմինթներ, ճիճուներ), առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է։ Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ։ Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին։ Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ։ Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ։ Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում։ Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները։ Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը։ Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ)։ Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդեր

Սարդեր

Սարդեր  -  սարդակերպերի  (Arnanei)  դասի   հոդվածոտանիների   կարգ ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8  աչք ։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված են խաչասարդը , տնային, թռչնակեր,  արծաթափայլ  և այլ սարդեր։ Անատոմիան Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր  գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի  օրգաններ  են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող  ոտք

Թիթեռներ

Թիթեռներ ,  թեփուկաթևավորներ  ( Lepidoptera,   Linnaeus, 1758 ,  հին հուն․ ՝  λεπίς -ի սեռական հոլովով՝  λεπίδος ՝ թեփուկ և πτερόν ՝ թև բառերից),  լրիվ կերպարանափոխությամբ  զարգացող  միջատների  կարգ, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված  խիտինային  թեփուկների առկայությունը։ Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի  բերանային ապարատը ՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած  ստորին վերջույթներից ։ Թիթեռների ձևերն ու չափերը բազմազան են՝ 2մմ-ից [1]  մինչև 28 սմ [2] [3] ։ Հայաստանում  հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են  Դիլիջանի ,  Գուգարքի ,  Իջևանի ,  Ստեփանավանի , Գորիսի ,  Մեղրու ,  Կապանի   անտառներում ։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք։ Զարգացումն ընթանում է լրիվ կերպարանափոխությամբ՝ կազմված  ձու ,  թրթուր ,  հարսնյակ  և  իմագո  (հասուն միջատ) փուլերից։ Թրթուրը որդանման է՝ թերզարգացած փորային ոտիկներով, գլխիկի ծածկույթը կարծրացած է, բերանային ապարատը կրծող տիպի է և ունի զույգ մետաքս