Պատմություն

Հեռավար ուսուցման առաջադրանքներ

Կատարման ժամկետը՝ մարտի 13-23, 2020 թ.

Իրականացման վայրը՝  ՄՍԿՀ, Ավագ դպրոց, 11-րդ դասարան

Թեմա՝ Ամերիկյան գաղափարախոսություն և ռուսական ազգային գաղափարախոսություններ


Իրենք՝ անգլոսաքսերը, մշտապես կարևորել են գաղափարախոսության նշանակությունը: Ժամանակակից ամերիկյան պատկերացումների համաձայն՝ գաղափարախոսությունն ազգային անվտանգության տարբեր ոլորտների վերաբերյալ հայեցակարգերի փոխլրացնող համախումբ է։ Սակայն մինչև 2000թ. սկզբները անգլո-ամերիկյան քաղաքական ընտրանին խուսափում էր օգտագործել «գաղափարախոսություն» եզրը. համարվում էր, թե դա թույլ կտար զուգահեռներ անցկացնել իրենց և կոմունիստների, նացիստների միջև (վերջինների առումով հարկ է նշել, որ անգլոսաքսոնյան գաղափարախոսական մոտեցումներում գրեթե բոլոր այլազգիներն այս կամ այն չափով որպես մրցակից են ընկալվում)։

Ներկայումս Արևմուտքում «գաղափարախոսություն» եզրը լեգիտիմացվել է, այն արծարծվում է ամերիկյան պաշտոնական փաստաթղթերում, քաղաքագիտական գրականությունում. ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, գաղափարախոսական խնդիրների վերաբերյալ լույս է տեսել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ծավալուն աշխատությունը։ Նման ակտիվությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ «մնացյալ աշխարհը», իր հերթին, անգլոսաքսոններից սովորել է, թե ինչպես պետք է վարել գործերն այդ խիստ կարևոր ոլորտում։ Այլ խոսքերով` ատլանտյան գաղափարախոսության համար ներկայումս մրցակցային իրադրություն է ձևավորվել։

Ռուսաստան 

Ռուսաստան
Գաղափարախոսության դերի վերագնահատում է կատարվում նաև Ռուսաստանում։ Հարկ է հիշել, որ այդ տերության գաղափարախոսական հենքը վերջին 80 տարիներին 2 անգամ հիմնովին ոչնչացվել է։ Միևնույն ժամանակ, ռուսաստանյան ընտրանին գիտակցում է, որ առանց գաղափարախոսական համակարգի՝ չի կարող արդյունավետ լինել ներկայիս աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ Նման համակարգն անհրաժեշտ է ոչ միայն ատլանտյան գաղափարախոսության դեմ պայքարում, այլև այսօր «մեծ եղբոր» դեր կատարող և հարուստ գաղափարախոսական ավանդույթներ ունեցող Չինաստանի հետ հարաբերություններում։ Հանգամանքների այդ համախումբը պարտադրում է Կրեմլին շուտափույթ շտկել իրավիճակը գաղափարախոսական ճակատում։

Հունիսին Մոսկվայում տեղի է ունեցել փակ հավաք Պուտինի աշխատակազմի որոշ ներկայացուցիչների, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընտրանու և արևմտյան առաջատար փորձագետների մասնակցությամբ։ Այդ հավաքին հրավիրվել էին հանրահայտ գիտնականներ և վերլուծաբաններ Իմանուել Վալերստայնը (ԱՄՆ), Արիել Կոհենը (ԱՄՆ), Ալեքսանդր Ռառը (Գերմանիա), Գեորգի Դերլուգյանը (ԱՄՆ) և այլք (մոտ 10 հոգի)։ Հանդիպումը կազմակերպել էր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Կրեմլի գլխավոր գաղափարախոս Վլադիսլավ Սուրկովը։

Քաղաքագիտական-վերլուծաբանական այդ հեղինակավոր խմբի հավաքի նպատակն էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության գաղափարախոսական որոշ դրույթների փորձագիտական քննարկումը և այդ կուսակցության նախընտրական լայնածավալ PR ռազմավարության մշակումը։ Հավաքի ընթացքում որոշվել է, որ «Եդինայա Ռոսիա»-ն այսուհետ որակվելու է որպես պահպանողական։ Կուսակցության նման «իմիջը» պետք է հետևողականորեն ներկայացվի ԶԼՄ-ում։ Նկատենք, որ այդ որոշումն ավելի քան օպերատիվ է սկսել իրագործվել. ռուսաստանյան ԶԼՄ-ում արդեն հայտնվել են վերլուծական և քարոզչական բնույթի հոդվածներ, որոնցում «Եդինայա Ռոսիա»-ն դիտարկվում է որպես ռուսաստանյան քաղաքական մշակույթի ավանդույթները պահպանող և զարգացնող կազմակերպություն։ Նշենք, որ համաձայն Սուրկովի հրապարակային կանխատեսումների՝ այդ կուսակցությունը նվազագույնը դեռ 12 տարի Ռուսաստանում պետք է լինի առաջատարը։ Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը պարունակում է PR տարրեր, սակայն այն արտահայտում է նաև Պուտինի թիմի մտադրություններն ապագայի հանդեպ։


Նամնություններ և տարբերություններ


Իմ կարծիքով այս երկու գերտերության գաղափարախոսությունները տարբեր են քանի որ՝ 

Ամերիկան բազմազգ է և նրանք ցանկանում են բոլորին հավաքել մի գաղափար շուրջ համախմբեն բոլորին, իսկ Ռուսասըանը չունի այս խնդիրը, որովհետև Ռուսաստանում բնակչությն 81 տոկոսը Ռուս է։




Տնտեսական աճ



Իշխանափոխությունից հետո, կառավարման եկած անձնակազմը ստանում է այն ինչ թողել են նախկինները՝ դա երկրի տնտեսությունն է։ Իշխանության եկած կառավարությունը շարունակում է նախկինների կիսատ թողածը և շարունակելով այն քայլ առ քայլ գնում դեպի տնտեսական աճի խթանման և իրականացնում տնտեսական հեղափոխություն։ Տնտեսական աճը կամ հեղափոխությունը իր մեջ ներառում է ոչ միայն արտադրական, արդյունաբերական ռեսուրսները այլ նաև քաղաքականությունն, օրենսդրությունը, հոգեբանական, սոցիալական խնդիրները։ Տնտեսական հեղափոխությունը նաև պայմանավորված է տնտեսական վարքի փոփոխությամբ։ Տնտեսական աճը պետության կողմից կարևոր տնտեսական և քաղաքական նպատակ է, որն էլ հանգեցնելու է հասարակության բարգավաճման և բարեկեցության բարձրացման նյութական հիմքի։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, կառավարությունը իրականացրել և իրականացնում է տնտեսական հեղափոխություն։ Սկզբում դա պայմանավորված էր երկրի տնտեսության աճի գորոծոնով ՝ տնտեսական ակտիվությամբ, ներդրումների աղբյուրներով, մանր և միջին բիզնեսների աջակցությամբ, տուրիստական աճով, հարկային բարեփոխումներով, քաղաքացու կողմից երկրի կառավարության նկատմամբ վստահության ձևավորմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով, ստվերային տնտեսության դեմ պայքարով։


Ե
Ռեյխի տոտալիտար բռնապետության ապագա հիմնադիրը դպրոցում շատ 
վատ էր սովորում: Թերևս միակ բանը, որը երիտասարդ Ադոլֆի մոտ հիանալի էր 
ստացվում՝ կերպարվեստն էր: Նա երազում էր նկարիչ դառնալ, մինչդեռ հայրը ՝ 
Ալոիս Հիթլերը, ցանկանում էր, որ իր որդին անցնի պետական ծառայության: 
Այս պատճառով նրանց միջև բուռն վեճեր էին ծագում: Ադոլֆը համառորեն պնդում էր, 
որ իրեն միայն արվեստն է հետաքրքրում:


1907-ին, երբ արդեն մահացել էր ավագ Հիթլերը, Ադոլֆը փորձեց ընդունվել Վիեննայի 
Արվեստի ակադեմիա: Նա շատ բարձր կարծիք ուներ իր տաղանդի մասին և անհրաժեշտ 
չէր համարում նախապատրաստվել ընդունելության քննություններին: 
Արդյունքում ՝ ձախողվեց: Այնուամենայնիվ, չցանկանալով հուսահատեցնել մահամերձ 
մայրիկին, երիտասարդը նրան ասաց, որ իր աշխատանքերը գրավել են ընդունելության 
հանձնաժողովը: Օրեր շարունակ կեղծ ուսանողը թափառում էր Վիեննայի փողոցներով, 
նայելով քաղաքի ճարտարապետությանը, և ուրվագծեր անում:




Մեկ տարի անց Ադոլֆը կրկին որոշեց փորձել իր բախտը, և այս անգամ որոշակիորեն 
պատրաստվել էր քննություններին: Բայց արդյունքը նույնն էր: Հանձնաժողովի 
անդամները հազիվ նայեցին նորաստեղծ նկարչի աշխատանքներին: Հիթլերը 
արագորեն սկսեց ընկնել ներքև, նա ավելի հաճախ էր հայտնվում գիշերակացներում և 
պանդոկներում՝ կեղտոտ թափառաշրջիկների շրջապատում: Նկարների վաճառքից 
ստացված գումարները հազիվ թե բավար էին ապրուստի համար:






Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր Հիթլերի կյանքը, եթե նա չհանդիպեր ոմն 
Ռայնհոլդ Գանիշին, որի հետ նրանք համատեղ բիզնես սկսեցին: Գանիշը բավականին 
հաջողությամբ զբոսաշրջիկներին Վիեննայի լանդշաֆտներով և տեսարաններով 
բացիկներ էր վաճառում, որոնք նկարում էր ինքնուս նկարիչ: Նրանք այնքան լավ էին 
վաստակում, որ դատարանը Հիթլերին ճանաչեց որպես ապահովված տղամարդ, իսկ 
ընտանիքի միակ կերակրողի կորստի համար տրվող կենսաթոշակը փոխանցվեց իր 
կրտսեր քրոջը ՝ Պաուլային:




1913 թվականին Հիթլերը տեղափոխվեց Մյունխեն, որտեղ ամբողջովին վերածվեց 
հաջողակ վարպետի: Նրա գործերն առավել բազմազան դարձան: Գերմանացիները 
հաճույքով գնում էին ոչ միայն լանդշաֆտների նկարներ, այլև հանգստացնող 
նատյուրմորտներ:






Մյունխենի ժամանակաշրջանն ավարտվեց այն ժամանակ, երբ երիտասարդին 25 
տարեկան հասակում կանչեցին Առաջին աշխարհամարտի ճակատ: Նա իր հետ ներկեր 
էր վերցրել, և ազատ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ: Խրամատներում նկարված 
նկարները կտրուկ հակադրվում են նրա նախկին աշխատանքներին: Ջրարաներկով 
արված նկարներում գերակշռում են ռմբակոծությունից ավերված շենքեր և ռազմական 
տեխնիկա:




Ստեղծագործության առաջին տարիներին ապագա բռնապետը նկարել է մի քանի 
ինքնադիմանկարներ: Թերևս դրանցից ամենահետաքրքիրը թվագրվել է 1910 թ.: 
Հիթլերը իրեն պատկերել էր առանց աչքերի, քթի և ականջի, սակայն մազերի բնորոշ 
սանրվածքը և շագանակագույն կոստյումով երիտասարդի վերևում նշված 
նախանշանները արվեստի պատմաբաններին թույլ տվեցին հատկանշել նկարը:




Ադոլֆ Հիթլերի վրցնին են պատկանում ավելի քան երեք հազար նկար և էսքիզներ, 
որոնց մեծ մասը նկարվել է ճակատում: Ամենաթանկարժեք գործը աճուրդով վաճառվել է
 տաս ու կես հազար ֆունտ ստեռլինգով: Այն ձեռք է բերվել անհայտ ռուսի կողմից: 
Ֆյուրերի չորս կտավները պատկանում են ԱՄՆ-ի բանակին և պահվում են Ռազմական 
պատմության կենտրոնի գաղտնի ստորգետնյա պահեստում: Այս նկարների 
հասանելիությունը բաց է միայն մի քանի մասնագետների համար, և, ըստ ամերիկացիների 
հայտարարության, նկարները երբեք չեն ներկայացվի հանրությանը:

Ըստ շատ քննադատների ՝ Հիթլերի գեղատեսիլ տաղանդը համեստ էր: Սա բացատրվում է
 դիմանկարների փոքր քանակով: Այնուամենայնիվ, երբ ժամանակակից արվեստաբանին 
առաջարկեցին զննել որոշ նկարներ, առանց ասելու, թե ում են պատկանում այդ 

աշխատանքներ, նա գնահատեց դրանք՝ «բավականին լավ»




Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ 
Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար,  մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։



Առաջադրանքներ.1. Համառոտ ներկայացրե՛ք հնդկականմշակույթի հիմնական ուղղություններըգործիչներին ևստեղծագործությունները:
2. Ներկայացրե՛ք ՄիջնադարյանՉինաստանում կատարված կարևորգյուտերը:
Չինաստանում կատարվեցին մի շարք գյուտեր, որոնք առաջինն էին մարդկության պատմության մեջ։ Դրանցից ամենակարևորը տպագրությանգյուտն էր: Հիերոգլիֆները փորագրում էին տախտակի վրա, ապա թանաք էին քսում և մի թերթ թուղթ դնում տպագրելու համար։ Այս եղանակով նրանք 21 տարվա ընթացքում տպագրեցին կոնֆուցիական փիլիսոփաների 130 հատոր աշխատություններ։ Չինաստանում կատարված նշանավոր գյուտերից էին կողմնացույցը, լուցկին, հեծանիվի շարժական շղթան։ Չինացիների կատարած մյուս կարևոր նվաճումը վառոդի գյուտն էր, որի հիման վրա 1288 թվականին հնարեցին թնդանոթը։
Մանջուրական տիրապետության և եվրոպական գաղութային համակարգի հաստատումից հետո չինական մշակույթը սկսեց անկում ապրել։
3. Ներկայացրե՛ք Ճապոնիայիինքնամեկուսացման պատճառները /գրավորդասագիրք և այլ աղբյուրներ/.














Դարեհ I-ի բարեփոխումները

Պատրաստվե՛ք ներկայացնելու«Հայաստ

անի Բագրատունյացթագավորությունը» թեման.աՀայաստանի անկախությանվերականգնումը և ամրապնդումը
բԲագրատունյաց Հայաստանիվերելքը
գՊետական կառավարմանհամակարգը
դԹագավորության մասնատումն ուանկումը /բանավորՀայոցպատմություն-10, էջ 152-167/.
Առաջադրանքներ.1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝պատրաստե՛ք նյութ ստորև թվարկվածարքաներից մեկի մասին՝
աԱշոտ 1-ին
Ծնվել է 820թ.: Մահացել է 890թ.: 855թ.-ից՝ Հայոցսպարապետ: 885թ.-ից՝ Հայոցթավագոր: Հայ իշխանների ևբարձրադաս հոգևորականներիհամատեղ խորհրդում 869թ. ԱշոտԲագրատունին հռչակվեց հայոցթագավոր: Բացահայտելով իր և հայմեծամեծ իշխանների դեմ արաբոստիկան Ահմադիգլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝875 թ. Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքր և ծանակելով արտաքսեցերկրից:
 Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնածՀայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայիուշադրությունը: Մակեդոնական (Հայկական) կայսերատանհիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որփորձեց շա հել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ընդդեմ խալիֆայության: Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեցհակամարտող կողմերի միջև: Մութավաքիլ խալիֆը հայբյուզանդական մերձեցումը կասեցնելու և ԱշոտԲագրատունուն սիրաշահելու նպատակով 885թ. նրանճանաչեց «թագավոր Հայոց և Վրաց»: Հայոց արքայի գահըճանաչեց նաև Վասիլ I կայսրը:
 Բադրատունյաց նորահիմն և միջազգային ճանաչմանարժանացած թագավորության իրավասությունըտարածվում էր Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան«աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) ևխալիֆայության Զազիրա կուսակալությանը կցվածհարավային որոշ գավառների:
 Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմաններր հարավում ընդգրկումէին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասը՝ մինչևՋազիրա, հարավարևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և ԲարձրՀայք, հյուսիսարևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանացդուռը: Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրացգահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և ՀայոցԱրևելից կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր ՀամամԲագրատունին:
 Հայոց և վրաց միացյալ թագավորության հյուսիսայինսահմաններն ամրապնդելու մտահոգությամբ Աշոտ 1-ը887թ. արշավեց մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան, ընկճեց տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց աշխարհիթագավորին հարկադրեց ընդունել իր գերիշխանությունր: Աշոտ 1-ի գահաժառանգ որդին՝ իշխանաց իշխան Սմբատը, զենքի ուժով ճնշեց Գ՚ուգարքի և Ուտիքի իշխաններիանհնազանդությունր և նրանց ենթարկեց Բագրատունյացգահին: Այնուհետև Աշոտ 1-ը զբաղվեց Բագարանմայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրիպաշտպանական համակարգի բարելավմամբ և բանակի (40 հազար հեծյալ մարտիկ) հզորացմամբ՝ մահից հետո իր որդիՍմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացումապրող թագավորություն:  862թ. Արաբականխալիֆայությունից ճանաչվել է Հայոց, Վրաց և Աղվանիցիշխան:Սմբատ Բագրատունու որդին է: 
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին

Երվանդ Ա 

Սակավակյաց 

Երվանդ Ա Սակավակյաց (ծնև մահվան թթանհայտ), Հայոցթագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդիմասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում ՄովսեսԽորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է«Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելուկարճատևությունը։ Ինչպես նշում է ՔսենոֆոնըԵրվանդն ունեցելէ ընդարձակ տիրապետությունշուրջ 3000 արծաթ տաղանդհարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակայինզինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ուսումնասիրողները ենթադրում ենոր Երվանդի օրոքհայկական թագավորության մայրաքաղաքը եղել է ՏուշպաՎանը:Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում էոր մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկականլեռնաշխարհի հարավարևմուտքում վերականգնվել էրՀայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդուգլխավորությամբ։

Դարեհ I-ի բարեփոխումները


Դարեհ I-ը կատարել էվարչատնտեսական ու ռազմականբարեփոխումներտիրակալությունըբաժանել է 24 սատրապության,նշանակել  կառավարիչսատրապներ,որոնք  ենթարկվել են արքայինՄթա. V դարի հույն պատմիչ Հերոդոտոսըտեղեկացնում է Աքեմենյան 20սատրապության ժողովուրդների,նրանցից գանձվող հարկերի չափերիմասինՀայաստանըլինելով XIIIսատրապության հիմնական երկիրը,պարսից բանակին հանձնել է 20 հզ.նժույգ և արքունիքին տարեկան վճարելէ 400 տաղանդ արծաթՀայոցթագավորսատրապներն իրենցզորքերով մասնակցել են տերությանպատերազմներինՀատկապեսհռչակված էր հայոց այրուձին:Պարսիկներն արտոնյալ էինհարկերից`ազատվածՉափահաս պարսիկ այրերնապրել են պետական գանձարանի,այսինքն՝ նվաճված ժողովուրդներիցգանձվող հարկերի հաշվինծառայել  են«անմահների» գնդումբանակիհրամանատարական կազմում,պետական գործակալություններում
Դարեհ I-ը սահմանել է դրամականընդհանուր կարգ՝ ըստ ոսկե դրամի՝դարիկի կամ դահեկանի (8,416 գ):Ոսկեդրամ հատելու իրավունքվերապահվել է միայն Աքեմենյանթագավորինիսկ տեղականթագավորներին ու իշխաններին՝ միայնարծաթե դրամ՝ սիկլ (5,62 գ = 0,05դարիկի): 
Դարեհ I-ը զբաղվել է տերությանկարևոր տնտեսական և վարչականկենտրոնները միացնողճանապարհների շինարարությամբ,կարգավորել հին առևտրականճանապարհներըՆշանավոր էր շուրջ 2հզկմ երկարությամբ «արքայականճանապարհը»՝ բազմաթիվիջևանատներով և փոստատներով:Ճանապարհըորի մի մասն անցնում էրՀայաստանի հարավային շրջաններով,ձգվում էր տերության արևելքից մինչևարևմուտք՝ մայրաքաղաք Շոշից մինչևԷգեյան ծովԴարեհ I-իբարեփոխումների շնորհիվ Աքեմենյանտիրակալությունը համախմբվել ևհզորացել է








Հին աշխարհի ճարտարապետության նշանավոր կոթողներ


Կոթող, ուղղաձիգ կանգնեցրած քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ է, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն։ Ծագել է ուղղաձիգ կանգնեցված բրոնզեդարյան խորհրդանիշ մենհիրներից։ Ժամանակի ընթացքում քարագործության զարգացման հետ կոթողները ծածկվել են պատկերաքանդակներով և արձանագրություններով (հիերոգլիֆ, սեպագիր)։ Կոթողների պաշտամունքային նշանակությունը երբեմն արտահայտվել է կենդանակերպ (հայկական վիշապները), երբեմն մարդակերպ (ուրարտական կուռքերը)։ Խորհրդանշական նմանատիպ կոթողներ հայտնի են Հին Արևելքում, Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան և այլն:
Հայկական լեռնաշխարհի կոթողների հիմնումն ու պաշտամունքը հատուկ է ուրարտական շրջանին, որ հայտնի է Ալթըն- Թեփեի պեղումների նյութերից։ Վանի ուրարտական կոթողների սեպագիր արձանագրությունները ունեն պաշտոնական ռազմազեկուցային բովանդակություն և ժամանակի պետական ու շինարարական գործունեության մասին կարևոր աղբյուրներ են։ Արտաշես Ա -ի հողային ռեֆորմի առթիվ կանգնեցված արամեական արձանագրությամբ քարետախտակ կոթողները սահմանաբաժան դեր են կատարել։ Այս հին հայկական «արձանները» 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո հիմք են հանդիսացել հուշարձանների կազմավորման համար։













                                                      Մաս  2
                                                  Միջին դար
Միջին շրջան
1) Ավատատիրության ձևավորումը և Քրիստոնեության ընդունումը
Ավատատիրություն
Միջնադարյան հասարակություն, որի հիմքում ընկած էր մասնավոր սեփականությունը կամ կալվածատիրական հասարակությունը։


Ավատ
Մասնավորհողային կալվածք, ավատատիրական հասարակություն։
Վաղ միջնադարում կային հողատիրության մի քանի ձևեր կային.
1.հայրենական կամ հայրենիք-հորից որդուն ժառանգաբար փոխանցվող հողեր
2.պարգևականք-ծառայության դիմաց տրվող հողաձև
3. Գանձագին-առք ու վաճառքով ձեռք բերված հողատեսակ
4. Վանքապատկան կամ եկեղեցապատկան հողեր-եկեղեցիներին և վանքերին պատկանող հողատեսակ
5. համայնական-ամբողջ համայնքին պատկանող հողեր
Ոստան հայոց- Արտաշատ մայրաքաղաքի գվառը, որտեղ կենտրոնացած էր արքունի հողային տիրույթները։(այստեղ ապրում էին, թագավորը, թագուհին, որդիները)
Սեպուհ-արքայական ընտանիքի կրտսեր անդամներ(արքայազներ)
Ավատատիրական աստիճանակարգություն- ենթակայության համակարգ, որը գլխավորում էր թագավորը, թագավորից հետո խոշոր նախարարները կամ բդեշխները, հետո գործակալ նախարարները, վերջում սեպուհները։
Տանուտերական Հայաստան- մարզպանական Հայաստան, նախարարական տան գլխավորը կոչվել է տեր կամ տանուտեր
Ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի.
Ազատներ-խոշոր և միջին հողատեր ազնվականությունը(նախարարներ, եկեղեցական հոգևորականություն, մանր ազնվականություն)
Անազատներ- ստորին դաս(առևտրականներ, քաղաքացիներ, գյուղացիներ, արհեստավորներ, շինականներ)
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Առաջին դար. Քրիստոնեության ստեղծումը կամ առաջացումը, Քրիստոս
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների(Հայոց եկեղեցու հիմնադիրները, քրիստոնեության առաջին քարոզիչները)
Տրդատ III Մեծ-Հայոց արքա, ում օրոք քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն (287-330թթ.)
301թ.-քրիստոնեության հռչակումը պետական կրոն
Գրիգոր Կուսավորիչ-քրիստոնեության առաջին քարոզիչները, առաջին կաթողիկոս (խոր վիրապ-բանտարկութ. վայր)
Հռիփսիմյան քույրեր-հռոմի կայսեր` Դիոկղետիանոսի կողմից հալածված քրիստոնյա քույրեր, ովքեր ապաստանեցին Հայաստանում, բայց նահատակվեցին այստեղ
Ագաթանգեղոս- 5րդ դարի պատմիչ, ով պատմում է քրիստոնեության շրջանի դեպքերի մասին։
Էջմիածին- մայր տաճար 303թ.
Մաժակ Կեսարիա- քաղաք Կապադովկիայում, որտեղ եպիսկոպոսների ժողովը Գրիգորին ձեռնադրեց որպես եպիսկոպոս։
Բագավան- բնակավայր Նպատ լեռան ստորոտում, որտեղ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը դիմավորեցին Գրիգորին
Արածանի գետ- Եփրատի արևելյան ճյուղը որտեղ Գրիգորը մկրտեց բոլոր քրիստոնյաներին։
Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը.
1.ազգապահպան նշանակություն
2. Հայ եկեղեցին որպես ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավական
3. հնուց եկող շատ տոների և ծեսերի պահպանում և նորի ստեղծում
4. Հայկական ճարտարապետության վերելք (եկեղեցաշինություն և խաչքարեր)
5. գիտության և մշակույթի զարգացում
2) Պետական կառավարման համակարգը։ Բանակը
1. Թագավորը և արքունի գործակալությունները.
Միապետություն- թագավոր(գործակալությունների ղեկավար, զինված ուժերի գերագույն հրամանատար)
Գործակալություններ. պետ. վարչություններ, որոնք օգնում են արքային երկրի կառավարման գործում(հազարապետություն, սպարապետություն, մարդպետություն, մեծ դատավարություն, թագադիր ասպետություն)
Շահապ. քաղաքագլուխ( պալատական ավագանու ներկայացուցիչ)
Պետ. զինանշան- արծիվ, դրոշը` ծիրանագույն, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ)
2. Բանակ.
Ոստանիկ այրուձի- թագավորական ոստանը պաշտպանող հեծյալ ջոկատներ.
Թագավորի անձի պաշտպանություն- ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձի
3) Պայքար թագավորական իշխանության ուժեղացման համար
Տիրանի գահակալությունը
338-350թթ., հաջորդել է Խոսրով Կոտակին։
Հակասություն եկեղեցի-պետություն հարաբերություններ, որոշ նախարարական տների հետ էլ նույնպես։
Տրդատ, Գնել և Տիրիթ զավակներ- պատանդ Հռոմում։
Արշակ II 350-368թթ.
Ներսես Ա կաթողիկոս(Սահակ Պարթևի թոռը, որի միջնորդությամբ Գնելը և Տիրիթը վերադառնում են Հայաստան)
Փառանձեմ- Անդովք Սյունու դուստրը, Գնելի կինը, որի մահից հետո Հայոց արքա Արշակի կինը։
354թ.-Աշտիշատի ժողով(Հայ եկեղեցու առաջին ժողով)-հրավիրողներ` Ներսես կաթողիկոս և Արշակ արքա։
Արշակ Ավան-Առինջ Կոգովիտ գավառում
359թ.- պարսկա-հռոմեական պատերազմի վերսկսում
Մաժակ — քաղաք Կապադովկիայում, որտեղ հայոց արքան հանդիպեց հռոմեական կայսեր հետ դաշինքն ամրապնդեց Արշակի և Օլիմպիայի ամուսնությամբ։
363թ.- Պարսկաստանի և Հռոմի հաշտությունը, ամոթալի պայմանագիր(այդպես է կոչել հռոմեացի պատմիչ Ամմիանոսը)
Գանձակ-363թ., Վասակ Մամիկոնյանի զորքերը ջախջախում են Շապուհի ուղարկած զորքը։
Մերուժան Արծրունի և Վահան Մամիկոնյան- դավաճան նախարարներ, ովքեր անցան պարսիկների կողմը։
Անգեղ Բերդ-Ճամբարակ Անի բերդ- Արշակունիների գերեզմանոց(Աղձք գավառ, Արագածի լանջ)
Արշակ Բ
368թ.- Արշակի և Վասակի Մամիկոնյանի մեկնումը Տիզբոն, Արշակի փակվելը Անհուշ բերդում
Վասակ Մամիկոնյանի վախճանը — մորթազերծ արվեծ և մարմինը տիկ հանեցին
Արտագերս ամրոց- Հայոց թագուհի Փառանձեմի 11 հազար զորականների զինվորների պայքարը պարսիկների դեմ
Պապ թագավոր(370-374թթ.)
Մուշեղ Մամիկոնյան- Հայոց սպարապետ
370թ.- Մուշեղի 40 հազարանոց զորականների կողմից պարսիկների ջախջախումը Հայաստանի հարավային սահմանագծին
Ձիրավի ճակատամարտ- 371թ.(Ձիրավի դաշտ- Նպատ լեռան ստորոտ)
374թ.- Պապի դավադրական սպանությունը խնջույքի ժամանակ
Վարազդատ- Պապի ազգականը և նրա հաջորդը(374-378թթ.)օլիմպիական խաղերի հաղթող
Արշակ Գ և Վաղարշակ- Պապի մանկահասակ որդիներ, խնամակալը` սպարապետ Մանվել Մամիկոնյան
Ուրարտական արքայացանկ.
Սարդուրի Ա(Ք.ա. 835-825թթ.)
Իշպուինի(Ք.ա. 825-810թթ.)
Մենուա(Ք.ա. 810-786թթ.)
Արգիշտի Ա(Ք.ա. 786-764թթ.)
Սարդուրի Բ(Ք.ա. 764-735թթ.)
Ռուսա Ա( Ք.ա. 735-714թթ.)
Արգիշտի Բ(Ք.ա. 714-685թթ.)
Ռուսա Բ(Ք.ա. 685-645թթ.)
Սարդուրի Գ(Ք.ա. 643)
Հայկազունի-Երվանդականների արքայացանկ.
Սկայորդի(Ք.ա. 7րդ դարի առաջին կես-Հայկազունիների տոհմի իշխանության վերականգնողը)
Պարույր Սկայորդի(Ք.ա. 612թ.)
Երվանդ Ա սակավակյաց(Ք.ա. 580-570ական թթ.)
Տիգրան Ա Երվանդյան(Ք.ա. 560-524թթ.)
Վահագն Երվանդյան(Ք.ա. 524-540թթ.)
Երվանդ Բ սատրապ-Օրոնտես(Ք.ա. 360-ականներ)
Երվանդ Գ սատրապ-Օրոնտես(Ք.ա. 336-331թթ.)
Շամ-Սամոս(Ք.ա. 260-240թթ.)
Արշամ(Ք.ա. 240-220թթ.)
Երվանդ Դ վերջին(Ք.ա. 220-201թթ.)
Արտաշեսյանների արքայացանկ.
Արտաշես Ա(Ք.ա. 189-160թթ.)
Արտավազդ Ա(Ք.ա. 160-115թթ.)
Տիգրան Ա(Ք.ա. 115-95թթ.)
Տիգրան Բ Մեծ(Ք.ա. 95-55թթ.)
Արտավազդ Բ(Ք.ա. 55-34թթ.)
Արտաշես Բ(Ք.ա. 30-20թթ.)
Տիգրան Գ(Ք.ա. 20-8թթ.)
Տիգրան Դ(Ք.ա. 8-5թթ.)
Արտավազդ Գ(Ք.ա. 5-2թթ.)
Տիգրան Դ և Էրատո(Ք.ա. 2-1թթ.)
Արտաշեսյան արքայատոհմի անկումը
Վարդանանց պատերազմը
1. Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում
Մարզպանություն-Արևելյան Հայաստանի մարզպանական կարգավիճակը Պարսկաստանի կազմում։
Կառավարություն- հազարապետ` Վահան Ամատունի, սպարապետ` Վարդան Մամիկոնյան, մարզպան` Վասակ Սյունի, կաթողիկոս` Հովսեփ Վայոցձորցի
Հազկերտ Բ- պարսից արքա, 449թ., հրովարտակ, որով հայերից պահանջում էր կրոնափոխ լինել։
439թ.- Սահակ Պարթևի վախճանը(թաղված է Տարոն գավառի Աշտիշատ գյուղում)
440թ.- Մեսրոպ Մաշտոցի վախճանը(թաղված է Օշականում)
447թ.-
Աշխարհագիր-հողերի և բնակչության հաշվառում
449թ.- Արտաշատի ժողով, հրովարտակի մերժումը
Այրարատ նահանգ, Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաք
Ղևոնդ երեց-նրա գլխավորությամբ Անգղից դուրս քշեցին մոգերին
Հայոց զորքը 66հազ.- 3 զորագունդ.
Առաջին.հրամանատար Ներշապուհ Արծրունի
Երկրորդ. հրամանատար Վարդան Մամիկոնյան
Երրորդ. հրամանատար Վասակ Սյունի
450թ.- Խաղխաղի ճակատամարտ(Ճորապահակ)
451թ. Մայիսի 26-Արտազ գավառ, Տղմուտ գետ, Ավարայրի դաշտ(հայոց զոհերի թիվ-1036, պարսից զինվորների զոհերի թիվը-3544)
Եղիշե. «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն»
Եղիշե.«Քաջերը քաջերի դեմ ելնելով` երկու կողմն էլ պարտվեցին»
Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք» պատմավեպ
Վահանանց պատերազմ- 481-484թթ.
Սպարապետ Վահան Մամիկոնյան
Մարզպան Սահակ Բագրատունի
Կաթողիկոս Հովհաննես Բ
Նշանավոր ճակատամարտեր- Ակոռիի ճակատամարտ(481թ.), Ներսեհապատի ճակատամարտ(482թ.), Ճարմանայի ճակատամարտ(482թ.)
Նվարսակի հաշտության պայմանագիր-484թ. (Վահան Մամիկոնյանի և Նիխոր զորավարի միջև)
Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերի գյուտը
1. Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը և գործունեությունը
2. Հայոց գրերի գյուտը։ Դպրոցը և թարգմանչական գործը

Ավատատիրության ձևավորումը և Քրիստոնեության ընդունումը

Ավատատիրություն Միջնադարյան հասարակություն, որի հիմքում ընկած էր մասնավոր սեփականությունը կամ կալվածատիրական հասարակությունը։ Ավատ Մասնավորհողային կալվածք, ավատատիրական հասարակություն։
Վաղ միջնադարում կային հողատիրության մի քանի ձևեր կային. 1.հայրենական կամ հայրենիք-հորից որդուն ժառանգաբար փոխանցվող հողեր 2.պարգևականք-ծառայության դիմաց տրվող հողաձև 3. Գանձագին-առք ու վաճառքով ձեռք բերված հողատեսակ 4. Վանքապատկան կամ եկեղեցապատկան հողեր-եկեղեցիներին և վանքերին պատկանող հողատեսակ 5. համայնական-ամբողջ համայնքին պատկանող հողեր Ոստան հայոց- Արտաշատ մայրաքաղաքի գվառը, որտեղ կենտրոնացած էր արքունի հողային տիրույթները։(այստեղ ապրում էին, թագավորը, թագուհին, որդիները)
Սեպուհ-արքայական ընտանիքի կրտսեր անդամներ(արքայազներ) Ավատատիրական աստիճանակարգություն- ենթակայության համակարգ, որը գլխավորում էր թագավորը, թագավորից հետո խոշոր նախարարները կամ բդեշխները, հետո գործակալ նախարարները, վերջում սեպուհները։ Տանուտերական Հայաստան- մարզպանական Հայաստան, նախարարական տան գլխավորը կոչվել է տեր կամ տանուտեր Ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի. Ազատներ-խոշոր և միջին հողատեր ազնվականությունը(նախարարներ, եկեղեցական հոգևորականություն, մանր ազնվականություն
Անազատներ- ստորին դաս(առևտրականներ, քաղաքացիներ, գյուղացիներ, արհեստավորներ, շինականներ)
Առաջին դար. Քրիստոնեության ստեղծումը կամ առաջացումը, Քրիստոս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների(Հայոց եկեղեցու հիմնադիրները, քրիստոնեության առաջին քարոզիչները)

Թեմա 7- Հայոց նախաքրիստոնեական հավատքը, գրավոր մշակույթ

Ենթահարցեր
  1. Հայկական պետականությունների դիցարանները։
  2. Գրավոր մշակույթ

Պատասխան
1.
Հեթանոսություն- բազմաստվածություն
Դիցարան-Աստվածների տուն, պանթեոն, ընտանիք, համախումբ
  • Հայկ-Արատտա երկրի հովանավոր աստված, արարչագործ, Հայաստանի Աստծո որդին (բազմաստվածությունից հետո Հայկ համարվել է մեր ազգի նախնի նահապետը)

Վանի թագավորության դիցարան-Մհերի դուռ (Խալդյան դարպաս)-Խալդ,Թեյշեբա, Շիվինի

Նոր դիցարան՝

  • Արսմազդ-Նոր դիցարանի ղեկավար,երկնքի ու երկրի արարիչ։
  • Անահիտ-Ոսկեմայր, Հայոց աշխարհի փառքը, հովանավոր և պահապան աստվածուհին։
  • Վահագն-Ռազմիկ, քաջության աստված
  • Աստղիկ-լույսի, սիրո և գեղեցկության դիցուհի (վարդավարի տոնը, Մշո դաշտ)
  • Նանե-մայրության և ընտանիքի պահապան դիցուհի
  • Արեգ-արեգակի, լույսի,արդարության աստված
  • Տիր-դպրության, գրի-գրականության և արվեստի աստված
  • Վանատուր-հյուրընկալության աստված
  • Միհր-
2․
  • 405թ Մաշտոցյան գրերի ստեղծում Հույն պատմիչ-Փիլոստրատոս
  • Արշակ I արքայի ժամանակ հայկական գրերի մասին (34-35թթ)
  • 235թ-Ժամանակագրություն հույն պատմիչ-հայերին դասում է սեփական գիր ունեցող ժողովուրդների շարքում։

  • Ագաթանգեղոս-վկայում է Հայկական նշանագրերի, նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Սիր աստծո պաշտամունքի մասին։

  • Մովսես Խորենացի (5-րդ դարի պատմիչ,պատմահայր)-տեղեկացնում է, որ 2-3րդ դարում Բարձր Հայքի՝ Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը (արխիվ)։

Օտար լեզուների կիրառումը

  • պարսկերեն
  • էլամերեն
  • ասորերեն
  • հունարեն
  • բաբելոներեն
  • արամերեն

Հայկական մեհենագրություն
Մեհեյանների՝ տաճարների գիր,սրբազան գիր, հարյուրավոր նշաններից բաղկացած գրային համակարգ։ Ունեցել են պատկերների տեսք, կոչվել են պատկերանշաններ(օրինակ՝ եգիպտական հերոգլիֆները)։
Վանի թագավորության մեհենագրություն- 300 նշան, որոնք գրվել են աջից-ձախ և վերից-վար ուղղություններով։
Հայաստանում կիրառված օտար գրահամակարգերը-խեթա, լուվիական, հերոգլիֆներ, ասորաբաբելոնական սեպագիր։ Հին Հայաստանում կիրառվել է երկու այբուբեն՝ հունական և արամեական։

Թեմա 4-Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ II-ի օրոք

Ենթահարցեր
  1. Մարկոս Կրասոսի Արշավանքը
  2. Մարկոս Անտոնիոսի արշավանքը

Պատասխաններ
1.
  • Արտավազդ II  Ք․ա 55-34թթ
  • Ք․ա 54թ․ Հռոմի արշավանքը Պարթևաստանի դեմ՝ Կրասոս զորավարի գլխաորությամբ։
  • Ք․ա 53թ․ Խարանի ճակատամարտը՝ Օրորտես II Պարթևաստանի արքա ով ուղարկց Սուրեն Զորավարին Կրասոսի դեմ։ Հայ-պարթևական դաշինք Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև։ (Օրոդես II-ի որդու՝ Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությունը)
2.
  • Ք․ա 38թ․-Հրահատը գրավեց հոր՝ Օրդեոս II-ի գահը։
  • Ք․ա 36թ․ հռոմեացի զորավար Անտոնիոսի Պարթևական արշավանքը, հարյուր հազարավոր զորքով ( քառասունչորս հազար զորք )
  • Ք․ա 34թ Անտոնեոսի հարցակումը Հայաստանի վրա։ Անտեոսի ընտանիքի ձերբակալումը և տանելը Եգիպտոս։ Արտաշես II ՝ Արտավազդ II-ի  որդին և հաջորդողը։ (Ք․ա 30-22թթ)
  • Ք․ա 31թ Արտավազդ II-ի և իր կնոչ մահապատիժը, իսկ երկրու որդիները մնացին պատանդ Հռոմում։

Թեմա 2,3 – Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորություն

Ենթահարցեր
  1. Արտաշես I, թագավորության կազմավերում
  2. Հայաստան աշխարհակալ տերություն, Տիգրան Մեծ
  3. Արտավազդ II, թագավորության անկում
  4. Հայ-Հռոմեական պատերազմ

Պատասխաններ
1.Մագնեսայի ճակատամարտ Ք.ա 190թ՝ Հռոմի և Սելևկյանների միջև Զրե և Արտաշես:
Ք.ա 159թ. Մեծ Հայք Արտաշեսյան թագավորություն
Հայկական հողերի միավորում՝
  • Հյուսիսում-Գուգարք
  • Հարավ-Տմորիք
  • Արևելք-Կասպից երկիր և Փայտակարան
  • Արևմուտք-Կարին և Տերճան
Արտաշես I թագավորել է Ք.ա 189-Ք.ա 160
Արտաշես I բարեփոխումներ
  • Վարչական բարեփոխում– Բաժանել է 120 գավառի
  • Ռազմական բարեփոխում-Զորքը բաժանել է 4 մասի
  1. Հյուսիսաին զորավարություն-իր որդի Զարեհ
  2. Հարավային զորավարություն-իր դայակ Սմբատ Բագրատունի
  3. Արևմտյան զորավարություն-իր որդի Տիրան
  4. Արևելյան զորավարությւոն-իր որդի Արտավազդ I նաև ամբողջ զորքի սպարապետ
  • Հողային բարեփոխում-Հողաբաժան սահմանաքարերի կանգնացում համայնական և մասնային հողերի միջև:

Մայրաքաղաք Արտաշատ ըստ Մ.Խորենացու
Ք.ա 185թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարան: Պլոտոքս (Հույն պատմիչ), Հանիբալ(Կարթագենի զորավար)  օգնել է ընտրել մայրաքաղաքի տեղը: Հայկական Կարթագեն, քանի որ Կարթագենի զորավարն է կազմել հատակագիծը:
Արտաշես Ա-ի պատվատիտղոսները՝
  1. Բարի
  2. Բարեպաշտ
  3. Մեծ

2.Հայաստանը աշխարհակաալ տերություն:
Տիգրան Մեծ, Արտավազդ Ա (ք.ա 160-115)
Հայ պարթևական պատերազմ (պատանդ Տիգրան): Տիգրան Ա-ն Ք.ա 115-95թ: Տիգրան Ա-ի մահից հետո, Տիգրան  Ք.ա 95թ Աղձնից նահանգում, Տիգրանի բազմելը Հայոց գահին: Ք.ա 94թ. Ծոփքի միավորումը Մեծ Հայքին:
Հայ-Պոնտական դաշինք (Ք.ա 94թ Արտաշատ մայրաքաղաքում): Միհրդատ պոնտացու և Տիգրան Մեծի միջև Ք.ա 93թ Կպադովկիայի նվաճումը Հայ-Պոնտական զորքերի կողմից:

Ք.ա 87թ-Տիգրան Մեծի արշավանքը դեպի Պարթևաստան:
Պարթևաստան մայրաքաղաք Էքաբատան, 70 հովիտների վերադարձ, արքայից արքա տիտղոսի զիջում, Պարթևաստան-մայրաքաղաք ընդունեց Հայաստանի գերիշխանությունը:

3. Տիգրան Մեծի բազմելը Սելեվկյանների գահին  (17տարի)
Տիգրան Մեծի աշխարհակալ տերության սահմանները





Բանակ
Տիգրան Մեծի բանակ-300000
Բուն հայկական-120000

Տիգրանակերտ մայրաքաղաք-Աղձնիքում
Արքուն պողոտա- Արտաշատ-Տիգրանակերտ կապող ճանապարհ:

Տիտղոսներ
  • Վեհագույն
  • Մեծ Աստված
  • Աշխարհակալ
  • Արքայից-արքա

4) Հայ-Հռոմեկան պատերազմ
Բաժանվել է 2 փուլի՝
  1. 69-67թ
  2. 66թ
Ք.ա 69թ Հռոմեացի զորավար Լոգոլոսը արշավում է Հայաստան: Տիգրանակերտի ճակատամարտը Հռոմը հաղթեց:
Ք.ա 68թ Սեպտեմբեր-Արածանի (Արևելյան Եփրատ) ճակատամարտ: Հռոմը պարտվեց:
Ք.ա 66թ Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի և Գենոպոմպեոսի միջև:

Եթե հայաստանը պարտվեր՝

  1. Հայաստանը պետք է հրաժարվեր բոլոր նվաճումներից
  2. Հայաստանը Հռոմին պետք է վճարեր խոշոր ռազմատուգանք
  3. Մեծ Հայքը պետք է ճանաչվի Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից:

Թեմա 1 – Հայոց հայրենիք

Ենթահարցեր
  1. Հայրենիք հասկացություն:Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանումը:
  2. Գետեր և լճեր
  3. Վարչական բաժանում (Մեծ և Փոքր Հայք)

Պատասխաններ
1) Հայկական լեռնաշխարհի սահմանում:
Այն տարածքը որտեղ ծնվել և շարունակում է ապրել հայ ժողովուրդը կոչվում է հայկական լեռնաշխար:
Հայկական լեռնաշխարհը նաև անվանել են լեռնային երկիր և լեռնային կղզի. բարձր դիրքի պատճառով:

Այսպես են անվանել Հայաստնաը մեր հարևան պետությունները
  • Արարատ
  • Ուրարտու
  • Արմենի
  • Սոմխեթի-Վրաստան

Սահմաններ
  • Հյուսի-Կովկասյան լեռնաշղթա-Կուր գետ
  • Հարավ-Հայկական տավրոս
  • Արևելք-Կասպից ծով, Ուրմիա լիճ
  • Արևմուտք-Փոքրասիական բարձրավանդակ

Բարձր լեռներ
  1. Արարատ-5165մ
  2. Սիփան-4434մ
  3. Արագած-4096մ

Գետեր և լճեր
Գետեր
  1. Կուր(1113կմ)           միախառնվում են իրար թափվում են Կասպից ծով
  2. Արփա(1000կմ)

  1. Եփրատ(500կմ)      միախառնվում են իրար և թափվում են Պարսից ծոց
  2. Տիգրիս(400կմ)
Ճորոխ գետ (345կմ)- թափվում է Սև ծով
Լճեր
1.Ուրմիա լիճ- Աղի լիճ է չունի բուսականություն և ձկնատեսակներ:
2.Վանա լիճ- Աղի լիճ է չունի բուսականություն, սակայն հայտնի է Վանատառեխ ձկնատեսակով:
Վանա լիճը բաժանվում է 4 կղզիի՝ Լիմ, Կտուց, Արտեմ, Աղթամար
3.Սևանալիճ-քաղցրահամ լիճ է ունի բուսականություն և ձկնատեսակներ: Սևանից է սկիզբ առնում Հրազդան գետը, որը թափվում է Արաքսում:

Վարչական բաժանմունք
Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 400000կմ²: Տարածքը բաժանվում է երկու մասի՝ Մեծ և Փոքր Հայք:
  • Մեծ Հայքի տարածքը կազմում է մոտ 300000կմ²: Այն բաժանվում է 15 նահանգի

1.Գուգարք            6.Վասպուրական        11.Տարուբերան
2.Ուտիք                 7.Պարսկահայք           12. Ծոփք
3.Արցախ                8.Կոճայք                     13.Բարձր հայք
4.Սյունիք                9.Մոկք                        14.Տայք
5.Փայտակարան     10.Աղձնիք                 15.Այրարատ

  • Փոքր Հայքի տարածքը կազմում էր մոտ 80000կմ²


Այսօրվա հայաստան
ՀՀ(Սյունիք, Գուգարք,Այրարատ,Ուտիք) տարածքը կազմում է 30000կմ²
Արցախի հանրապետությաւն (Սյունիք,Արցախ,Ուտիք) տարածքը կազմում է 12000կմ²

Ավատատիրության ձևավորումը և Քրիստոնեության ընդունումը


Վաղ միջնադարում կային հողատիրության մի քանի ձևեր կային. 1.հայրենական կամ հայրենիք-հորից որդուն ժառանգաբար փոխանցվող հողեր 2.պարգևականք-ծառայության դիմաց տրվող հողաձև 3. Գանձագին-առք ու վաճառքով ձեռք բերված հողատեսակ 4. Վանքապատկան կամ եկեղեցապատկան հողեր-եկեղեցիներին և վանքերին պատկանող հողատեսակ 5. համայնական-ամբողջ համայնքին պատկանող հողեր Ոստան հայոց- Արտաշատ մայրաքաղաքի գվառը, որտեղ կենտրոնացած էր արքունի հողային տիրույթները։(այստեղ ապրում էին, թագավորը, թագուհին, որդիները)
Սեպուհ-արքայական ընտանիքի կրտսեր անդամներ(արքայազներ) Ավատատիրական աստիճանակարգություն- ենթակայության համակարգ, որը գլխավորում էր թագավորը, թագավորից հետո խոշոր նախարարները կամ բդեշխները, հետո գործակալ նախարարները, վերջում սեպուհները։ Տանուտերական Հայաստան- մարզպանական Հայաստան, նախարարական տան գլխավորը կոչվել է տեր կամ տանուտեր Ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի. Ազատներ-խոշոր և միջին հողատեր ազնվականությունը(նախարարներ, եկեղեցական հոգևորականություն, մանր ազնվականություն
Անազատներ- ստորին դաս(առևտրականներ, քաղաքացիներ, գյուղացիներ, արհեստավորներ, շինականներ)
Առաջին դար. Քրիստոնեության ստեղծումը կամ առաջացումը, Քրիստոս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների(Հայոց եկեղեցու հիմնադիրները, քրիստոնեության առաջին քարոզիչները)



Մոնթե Մելքոնյան
1980 թ.-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության գաղտնի հայկական բանակին  դարձել է նրա ղեկավարներից մեկը։ : 1981 թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ ունենալու մեղադրանքով։Նրան սկզբում դատապարտեցիին 4 ամսով հետո որոշեցին վտարել Ֆրանսիայից։ 1985 թ.-ին նա նորից կեղծ անձնագրով եկավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։


ֆրանսիական բանտից ազատվելուց հետո  գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Ստեղծում է «Հայրենասերների» ջոկատը։  Գրում ու հրատարակում է «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանում են Ավո մականունով։ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա շահեց հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ տեղը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրեցին Քարվաճառը:



Ալեքսանդր Թամանյան

Image result for aleqsandr tamanyan
Հայ ճարտարապետ , ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ`   Կրասնոդար): Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում:
1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906թ.):Նրա նախագծով 1907-1913թթ. կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո): 1914թ. Թամանյանն ընտրվել է որպես Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917թ.`   ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919թ. տեղափոխվել է Երևան, իսկ 1921թ.՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ. հրավիրվել է Հայաստան:
 Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:
1934թ. ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը:Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ`   Ազգային) գրադարանի շենքերը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով: Թատրոնի շենքը երկդահլիճ է`   մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման`   դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ:2001թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով:Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով: Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը՝ Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները:Նրա ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտարապետության մի դպրոց, որն իրավամբ կոչվում է թամանյանական: Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում:

Հովհաննես Բաղրամյան

Image result for Հովհաննես Բաղրամյան
Հովհաննես ԲաղրամյանՀովհաննես կամ Իվան Քրիստափորի Բաղրամյան (Դեկտեմբեր 2, 1897 թ.,Խաչիսար, Չարդախլու – Սեպտեմբեր 21 1982), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի:  Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգում՝ ներկայիս այսպես կոչված (Ադրբեջանական Հանրապետության) տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում Օսմանյան Կայսրության դեմ։Զորացրվեց 1917 թվականին և 1920 թվականին մտավ Կարմիր բանակ, մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց հաջողակ Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։Նա առաջադրվեց 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին և վարեց «Օրեոլի մոտ Կուտուզով» օպերացիան։ 1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում:Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Խորհրդային Միության Հերոսի կոչման։1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան: 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։Պատերազմից հետո նա մնաց Բալթյան ռազմական օկրուգի հրամանատար։ 1954 թվականին նշանակվեց պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ։ 1955 թվականին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության Մարշալի կոչում։Նա նաև ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն էր և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ Զորացրվեց 1968 թվականին։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով` Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։

  1. Ի՞նչ է քաղաքական բռնությունը: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը քաղաքական բռնությունների նկատմամբ: Ըստ ձեզ՝ դրանք արդարացում ունե՞ն: Հիմնավորե՛ք ձեր տեսակետը :

    Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ՝ հարկադրանքի մեջ:Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ:1920թ. Վերջին և 1921թ. Սկզբին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ:1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան:Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից: Միայն 1930թ. Առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել է և արտաքսման էին ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություններ:Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցին: Փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ: Բռնություն գործադրվեց շատ հոգևորականների նկատմամբ:1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»:Պատժիչ մարմինների, մատնիչներ աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողներ, ուսանողներ:Միայն 1937թ. Հայաստանում ձեռբակալվել է 5000 մարդ: Նրանց տոկոսի 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում:Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց:Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն Ի. Ստալինի մահից հետո:
  2. Գիտական գործի կազմակերպումը

     Նոր հասարակարգի պայմաններում գիտությունը ևս ծառայելու էր նրա ամրապնդմանն ու զարգացմանը։ Գիտության զարգացումը կազմակերպվում էր բուհերում և գիտահետազոտական հիմնարկներում։ Դրանք էին, առաջին հերթին, Երևանի համալսարանը, պոլիտեխնիկական ինստիտուտը։ Հայաստանի առաջին գիտական հիմնարկությունը Էջմիածնի պատմամշակութային ինստիտուտն էր։ Այն շուտով տեղափոխվեց Երևան և 1925թ. վերակառուցվեց Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի, ուր աշխատանքի հրավիրվեցին հանրապետության գիտական ուժերը։ 1930թ. այն կոչվում էր Գիտությունների ինստիտուտ։ 1930-ական թվականներին տնտեսության արագ զարգացումը նոր պահանջներ էր դնում գիտական կադրերի առաջ։ Ուստի 1935թ. կազմակերպվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղը։ Կադրերի առկայության առումով Հայաստանում շատ թե քիչ նպաստավոր պայմաններ կային հայագիտության զարգացման համար (պատմություն, լեզու, գրականություն և այլն)։

    Հայկական մասնաճյուղի գործունեությունը ղեկավարում էին հայտնի գիտնականներ Ֆրանց Լևինսոն-Լեսինգը, ապա վաստակաշատ արևելագետ Հովսեփ Օրբելին։

Մովսես Սիլիկյան

Картинки по запросу Մովսես Սիլիկյան

Երևանի նվիրական հասցեներից. Պուշկինի փողոց, 38 շենք: Այս տանն է 1918-20 թթ. ապրել հայ մեծ զորավար գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը (1862-1937):1917 թվականի վերջին ռուսական զորքերի նահանջից հետո՝ 1918-ի հունվարին, Մովսես Սիլիկյանը, հաշվի առնելով նրա ռազմական փորձառությունն 1-ին աշխարհամարտի Կովկասյան ճակատում, նշանակվում է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի, ապա՝ Երևանյան զորախմբի հրամանատար։ Կարճ ժամկետում Սիլիկյանը կարողանում է ստեղծել մարտունակ կանոնավոր զորամասեր, որոնք պատրաստ էին ետ մղել թուրքական զորքերի հարձակումները և իրենց պաշտպանության տակ էին վերցրել Երևանը։ Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանի հրամանով 1918 թ. մայիսի 21-27-ին Մովսես Սիլիկյանը ղեկավարել է Սարդարապատի հերոսական ճակատամարտը և տարել փառահեղ հաղթանակ` փրկելով Երևանը, Էջմիածինը ու մոտակա շրջանները թուրքական զորքերի անխուսափելի օկուպացումից: Հետագայում` արդեն Հայաստանի առաջին Հանրապետության օրոք, Սիլիկյանը զբաղեցրել է տարբեր ռազմական պաշտոններ: Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921-ի հունվարին հայկական բանակի սպայակազմի հետ ձերբակալվեց և աքսորվեց նաև Մովսես Սիլիկյանը: 1921 թ. սեպտեմբերին Սիլիկյանն ազատ է արձակվում և վերադառնում Երևան: 1923-ին ծառայության է անցնում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գրասենյակում, որտեղ աշխատում է մինչև 1930 թ.: 1927 և 1935 թթ. Մովսես Սիլիկյանը երկու անգամ ձերբակալվում է, սակայն հանցանքների ապացույցներ չլինելու պատճառով ազատվում կալանքից: Հայ մեծ զորահրամանատարը կրկին ձերբակալվեց 1937-ին՝ ազգայնամոլություն տարածելու կեղծ մեղադրանքով և գնդակահարվեց առանց դատի նոյեմբերի 22-ին Ավանի ձորում` ներկայիս Երևանի կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող տեղանքում:

Հովհաննես Քաջազնունի

Картинки по запросу
Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21 թթ.) առաջին վարչապետը (1918 հունիս 7-ից-1919 ապրիլ 13-ը):Ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, Ախալքալակում:1877-1886 թթ. Թիֆլիսում ստանում է միջնակարգ կրթություն, սկզբում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական ուսումնարանում:1887-1893 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում:Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին:1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով: 1910թ. ամռանը ձերբակալվում է: Ազատվում է խոշոր դրամական գրավով: Խուսափելով դատից` տարվա վերջին փախչում է արտասահման, 1911-1914թթ. անց է կացրել Ֆրանսիայում՝ Փարիզ, Մոնպելյե, Բելգիայում՝ Գենտ, Բրյուսել, Օսմանյան կայսրությունում:
Քաջազնունի
1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ:Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում:1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո որոշ ժամանակով ձերբակալվում է: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: Բուխարեստում գրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» աշխատությունը, որը նախապես ուղարկում է կուսակցության խորհրդաժողովին, ապա տպում առանձին գրքույկով: Նույն տարում լքում է ՀՅԴ շարքերը:1924-ին վերադառնում է Խորհրդային Հայաստան, զբաղեցնում միջինից ցածր պաշտոններ, ճարտարապետություն դասավանդում պետհամալսարանում:Ստալինյան տեռորի զոհերից է. ձերբակալվել է 1937-ի հուլիսին: Դեկտեմբերի 11-ին եռյակի որոշմամբ գնդակարության հրաման է տրվել, սակայն վատառողջության պատճառով հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 29-ին մահացել է Երևանի բանտում:Քաջազնունին ունեցել է վեց զավակ՝ չորս որդի և երկու դուստր` ըստ ծննդյան հերթականության՝ Անահիտ, Արամ, Աշոտ, Ռուբեն, Կարեն, Մարգո:Երբ 1914-ին սկսվեց առաջին աշխարհամարտը, Քաջազնունու պատանի երեք որդիները մեկնեցին ռազմաճակատ:Աշոտ Քաջազնունին զոհվել է 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի հայ-թուրքական կռիվների ժամանակ:Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվել է, զոհվել է 1920-ի ամռանը Զանգիբասարի (Մասիս) հայ-թաթարական կռիվների ընթացքում:Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը:Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը գտնվում է Երևանում:Քաջազնունին թաղված է եղել Կոզերնի գերեզմանոցում, սակայն գերեզմանոցի քանդման պատճառով նրա աճյունը անհայտ կորել է: Նրա աղջիկ Մարգարիտ Քաջազնունին Թոխմախի գերեզմանոցում սիմվոլիկ շիրմաքար է կանգնեցնում:


Փորձե՛ք գնահատել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /գրավոր/

իմ կարծիքով Կարսի և Մոսկվայի  պայմանագրերը դրական չէր:
  1. Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը /գրավոր/

Բաթումի հաշտության պայմանագիրը `​ ծանր դրության մեջ էր դրել Հայաստանի Հանրապետությանը: Պայմանագրից հետո մեզ մնացել էր միայն 12 հազ.քառ.կմ տարածք,: Այս ամենը կատարվում էր մինչև 1918թ. վերջը` Առաջին աշխարհամարտի ավարտը: Երբ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին:
  1. Ըստ ձեզ՝ ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը:  Փորձե՛ք հիմնավորել պատասխանը /գրավոր/

իմ կարծիքով Սևերի պայմանագիրը չիրագործվեց  այն պատճառով, որ ՀՀ-ը վստահում էր Անտանտին և չէր մտածել այն մասին, որ նրանք կարող են անցնել Թուրքիայի կողմը:

  1. Համեմատե՛ք Բաթումի և Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրերը /գրավոր/


Բաթումի հաշտության պայմանագիրը կնքելու համար թուրքերն առաջարկում էին   չափազանց ծանր պահանջներ: Չնայած այդ ամենին  մենք ստորագրեց պայմանագիրը, քանի որ պատերազմը գնալով ավելի էր սաստկանում: Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրի ստորագրումը տևել է երկար:  Հայաստանը ճարահատյալ ընդունեց թուրքերի կողմից ներկայացված  դաժան վերջնագրի պայմանները, ստորագրելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին  ՀՀ կառավարությունը հրաժարական էր տվել: Ամենայիվ` պայմանագիրն ընդունվեց:
Տեսանյութեր՝



1096թ. սկսվեց առաջին խաչակրաց արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները (ամբոխները): Երբ նրանք հասան Կ. Պոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել մնացել ընդհամենը 20 հազար մարդ: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվելով գնացին Սուրբ երկիր: Սակայն Նիկիա (Նիկեա) քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատներին: Փրկվեց միայն 3 հազար մարդ:
1096թ. դեկտեմբերին Կ. Պոլիս հասան ասպետական ջոկատները: Նրանք շուտով բյուզանդացիների հետ սելջուկներից գրավեցին Նիկիան: Այնուհետև սկսվեց երկարատև ռազմերթը դեպի Ասորիք և Պաղեստին: Կիլիկիայով անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից մեկը ` Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց Եդեսիայի կառավարիչ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը:
1098թ. խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, որտեղ ստեղծվեց Անտիոքի դքսությունը: 1099թ. նրանք գրավեցին Երուսաղեմը:
Խաչակիրները գրաված տարածքներում ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը:Խաչակրաց երկրորդ արշավանքը գլխավորեցին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 7-րդը և Գերմանիայի թագավոր Կոնրադ 3-րդը: Այն տևեց 1147-1148թթ., սակայն ավարտվեց անարդյունք:Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Շուտով նրանք ուշքի եկան և 1144թ. գրավեցին Եդեսիան: Խաչակիրների դրությունը հատկապես ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Սալահ ադ Դինը(Սալադին): 1187թ. Սալադինը պաշարեց Տիբերիա քաղաքը, այնուհետև պարտության մատնեց Երուսաղեմի թագավորությանը: Թագավորը և տաճարականների մեծ մագիստրոսը գերի ընկան: Նույն թվականին Սալադինը գրավեց Երուսաղեմը: 1190թ. Կիլիկիայի գետերից մեկում Ֆրիդրիխը խեղդվեց: Գերմանական խաչակիրները վերադարձան իրենց հայրենիք:
Ժամանելով Սուրբ երկիր` Ֆիլիպը պաշարեց Ակրա քաղաքը: Շուտով նրան միացավ Ռիչարդը: Խաչակիրները գրավեցին Ակրան, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: Շուտով պատրվակ բռնելով վատառողջությունը, վախկոտ արքա Ֆիլիպը վերադարձավ Ֆրանսիա: Մնալով միայնակ` Ռիչարդը ստիպված եղավ Սալադինի հետ 1192թ. հաշտության պայմանագիր կնքել:Երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումն անկում ապրեց: Շարժման հեղինակությանը մեծ հարված հասցրեց 1204թ. խաչակրաց չորրորդ շարժումը: Դրա մասնակիցները վորոշել էին գնալ Սուրբ երկիր Վենետիկյան նավերով Հունգարական և Ավստրիական խաչակիրները, որոնք խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցներն էին, քաջաբար կռվեցին Սիրիայում և Պաղեստինում, բայց վերջնական արդյունքում ստիպված եղան լքել Մերձավոր Արևելքը: Խաչակրաց վեցերորդ արշավանքը կազմակերպեց եկեղեցուց հեռացված, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը 1228թ.: Ռազմական գործողությունների փոխարեն նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր կնքեց: Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին, բայց 1244թ. մուսուլմանները վերջնականապես տիրացան Երուսաղեմին: Խաչակրաց յոթերորդ և ութերորդ արշավանքները կազմակերպեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդ Սուրբը: 7-րդ արշավանքի ժամանակ նա գերվեց Եգիպտոսի սուլթանի կողմից և մեծ փրկագնի դիմաց ազատ արձակվեց: Անհաջողությունը չհուսահատեց նրա հոգին և արքան կազմակերպեց 8-րդ արշավանքը, բայց նա մահացավ ժանտախտից Թունիսում, արշավանքի ժամանակ: Նա աչքի էր ընկնում կրոնասիրությամբ, որի համար էլ ստացավ <<Սուրբ>> մակդիրը:
1291թ. մուսուլմանները գրավեցին խաչկիրների վերջին հենակետ Ակրան: Խաչակիրների ստեղծած տերությունը վերացավ:




ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 28.11-02.12
  1. Կազմել ռուսական պետության ժամանակագրությունը մինչև 17-րդ դար;

  1. Բնութագրել ուսումնասիրված ժամանակաշրջանի որևէ ռուս գործչի;
Արքա Միքայել Ֆյոդորվիչը երիտասարդ էր:Մինչև 1619 թվականը երկիրը ղեկավարել նրա հարազատները:Նրա ժամանակաշրջանում կրճատվեղին Շվեդիայի հետ պատերազմները:Վերադարձվեցին Նովոգորոդյան հողերը: 
  1. Ռուսական պատմության օրինակներով ապացուցել, որ անհատը կարևոր դեր ունի մարդկության երթի ճանապարհին:
Միքայել Ֆյոդորովիչը անհատ է Ռուսաստանի պատմության մեջ : Նա ստեղծել է առաջին թերթը: Նրա շնորհիվ է որ կրճատվել են Շվեդիայի հետ պատերազմները:

Comments

Popular posts from this blog

Հաշվետվություն

Երիկամային քարեր

Որդեր