Սարդեր

Սարդեր - սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգ։ Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է։ Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛ արևադարձային գոտիներում, և՛ տունդրայում, և՛ շոգ անապատներում ու բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ են։ Սնվում են հիմնականում միջատներով (նաև վնասատու) և դրանով օգուտ են տալիս մարդուն։ Սարդերը պատկանում են սարդակերպների դասի հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350 տեսակ։ Առավել տարածված ենխաչասարդը, տնային, թռչնակեր, արծաթափայլ և այլ սարդեր։

Անատոմիան
Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերիծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են։
Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամգորտուկները (1-4 զույգ)։ Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Աչքերը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու թելի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, սարդոստայնըդառնում է նրանց բույնը։ Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Comments

  1. Casinos Near Trump International Airport - Mapyro
    Search by 영주 출장샵 area. 군산 출장안마 The closest casinos to Trump International Airport (WJAR), Trump International Airport (WJAR) are 청주 출장안마 found in the distance to 경기도 출장마사지 the 남양주 출장마사지

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Հաշվետվություն

Երիկամային քարեր

Որդեր