Թիթեռներ

Թիթեռներթեփուկաթևավորներ (Lepidoptera, Linnaeus, 1758հին հուն․՝ λεπίς-ի սեռական հոլովով՝ λεπίδος՝ թեփուկ ևπτερόν՝ թև բառերից), լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։ Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի բերանային ապարատը՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած ստորին վերջույթներից։ Թիթեռների ձևերն ու չափերը բազմազան են՝ 2մմ-ից[1] մինչև 28 սմ[2][3]։
Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են ԴիլիջանիԳուգարքիԻջևանիՍտեփանավանի,ԳորիսիՄեղրուԿապանի անտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք։
Զարգացումն ընթանում է լրիվ կերպարանափոխությամբ՝ կազմված ձութրթուրհարսնյակ և իմագո (հասուն միջատ) փուլերից։ Թրթուրը որդանման է՝ թերզարգացած փորային ոտիկներով, գլխիկի ծածկույթը կարծրացած է, բերանային ապարատը կրծող տիպի է և ունի զույգ մետաքսային գեղձեր, որոնց արտազատած հեղուկը օդի հետ շփվելիս վերածվում է մետաքսի թելիկների[4]։
Թեփուկաթևավորների բրածո մնացորդները հայտնաբերվում են սկսած Յուրայի դարաշրջանից։ Ներկայումս թեփուկաթևավորները համարվում են միջատների ամենահարուստ կարգերից մեկը՝ 158000 տեսակով։ Տարածված են բոլորմայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։
Միջատաբանության (էնտոմոլոգիայի) այն բաժինը, որը ուսումնասիրում է թիթեռները անվանվում է լեպիդոպտերոլոգիա կամթիթեռաբանություն։
Թիթեռները կարևոր դեր են խաղում բնական էկոհամակարգերում, մասնակցում են փոշոտմանը և սննդային օղակներում ծառայում են որպես սնունդ։ Իսկ գյուղատնտեսության մեջ ունեն բացասական նշանակություն, քանի որ հաճախ թիթեռների թրթուրների սննդի հիմնական աղբյուրը մշակաբույսերն են։ Շատ տեսակների էգը մեկ օրում կարող է ձվադրել 200-600-ից մինչև 30 000 ձու։ Տնտեսական մեծ նշանակություն ունեն նաև մետաքսագործ թիթեռները, որոնցից ստանում են մետաքս։

Comments

Popular posts from this blog

Հաշվետվություն

Երիկամային քարեր

Որդեր