Posts

Showing posts from February, 2015

Վահան Տերյան

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին, Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր. Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ, Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։ Սակայն շուտով կատարներից հեռանիստ Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի, Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ, Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։ Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ, Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ, Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։ Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.— Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային, Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…