Գրականություն





ԵՂՋԵՐՈՒԻ ՄԱՀԸ
Անտառը հառաչանքով լիքն էր։
Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ։ Իր մահաբեր թույնը թափելով՝ սուլում էր դառնաշունչ քամին։ Նրա շնչից գունատված տերևները դողդողում էին, անհասկանալի լեզվով ցավալի սվսվում, դալկանում, դեղնում ու իրանց-իրանց թափվում և թափվելով տխուր շրշում, անզոր հառաչում էին։ Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը, անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին «վա՜յ» էր կանչում իր խոր թավուտներից։ Ճիշտ որ վա՜յ…
Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները, և… հառաչում էր նա։ Չէ՞ որ նա էլ գիտե զգալ, չէ՞ որ այնտեղ էլ կենդանության շունչ կա, ցավ ու կսկիծ կա։
Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին։ Որսկանի ձեռքից փախած՝ նա վայր է ընկել բրնուտում։ Գնդակատեղից դեռ հոսում է նրա արյունը, իր աչքով տեսնում է, զգում է այն սոսկալի փոփոխությունը, որ կատարվում է իր մեջ, իր շուրջն էլ փոխվում է, ինքն էլ այն չի, ինչ որ առավոտն էր… Բայց այս ի՛նչ զարհուրելի բան է. ինչու էլ այն չի, ինչու էլ չի կարողանում կանգնել, փախչել… Օրհասական ջանքեր է անում, տանջվում է, տանջվում և ճգնում է պարզել, թե ախար ի՛՛նչ պատահեց, այն ի՞նչ էր… Եվ շփոթ ու աղոտ հիշում է, որ արածում էր իր հորթուկի հետ… հանկարծ մի բան որոտաց… մի տաքություն զգաց ու վայր ընկավ… ականթոթափել կանգնեց… իր սիրուն հորթուկը… Բայց հիշողության թելը կորավ, ուշքը խառնվեց, ուժ չկա…
Նա զգաց, որ ծարավից պապակում էր, այրվում էր ներսը… Հիշեց ներքև՝ ձորակում վազող վտակը, խոնարհած ճյուղերի տակ կարկաչող այն վճիտ-պսպղուն ալիքները… Նրա մտքով կայծակի արագությամբ միասին եկան ու անցան հովասուն անտառներում անցկացրած օրերը և մշուշապատ առավոտները, երբ նա առողջ ու թեթև իջնում էր այն ձորակն ու կուշտ-կուշտ խմում էր սառը ջրերից… Այժմ էլ փափագում էր սաստի՜կ-սաստի՜կ, բայց որքան աշխատում էր՝ չէր կարողանում բարձրանալ։ Ամեն շարժվելով ճղփում էր նրա տակ լճացած արյունը և կրկին սկսում էր ծորել գնդակատեղից։ Բայց արյունը բարակեց, ցավն էլ առաջվա նման չէր նեղացնում․ նա թմրեց, զգաց, որ քունը տանում էր մի տեսակ, խավարը թանձրանում էր շուրջը, և հետզհետե աչքերը մթնում էին։
Արևն իր վերջին շողերը քաշել էր լեռների ետևը։ Ամեն ձեն ու ձուն կտրել էր անտառում։
Գիշերվան ցուրտն ընկավ։ Սթափվեց եղջերուն, լիակուրծ ու ագահ շունչ քաշեց, լայն-լայն բաց արավ շշմած աչքերը… վերևը փոքրիկ լույսեր ցոլացին։ Այդ աստղերն էին երկնքում։ Նա հասկացավ, որ գիշերը հասել էր։ Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց և… կրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով։ Նա լսեց իր թառանչը, և այդ վերջին ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում։


Ստեղծագործությունում հեղինակը ցանկանում է արտահայտել այն կենդանու ցավը, որը դառնում է անմեղ զոհ:Խոսքը անտառային թագուհու՝ եղնիկի մասին էր ,որը հրացանի գնդակից խոցված, զգում էր, թե ինչպես է մահը մոտենում: Նա հիշում էր իր անցկացրած օրերը՝ զգալով թե ինչպես է մահանում: Եղնիկը հիշում էր, թե ինչ լավ էր առավոտը:Բայց երեկոյան արդեն նա չեր կարողանում նույնիսկ ոտքի կանգնել: Նրա հոգին պատել էր սառնությունը: Երբ ծարավը խեղդում էր նրան, նա հիշում էր, թե ինչպես էր մոտակա վտակից ջուր խմում ժամեր առաջ,բայց արդեն անկարող էր: Այդ ժամանակը արևի շողերը անցել էին լեռների հետևը:Բայց եղնիկը այլևս չէր զգում այն ցավը , ինչը ժամեր առաջ:Նա արդեն թմրել էր :Սթափվեց , հավաքեց իր ուժերը, կանգնեց ծնկների վրա և ընկավ հատակին ՝ծանր ու անզոր թառանչով:Այդ թառանչը վերջին բանն էր,որը նա լսեց:

Հեղինակը ցանկանում է բացատրել, որ կյանքը ամեն վայրկյան կարող է փոխվել: Ցանկանում է ասել, որ միշտ չէ ,որ կարող ես պայքարել և հասնել քո ուզածին, որ կյանքը կարող է այնպես փոխվել,որ ամենօր կատարվող գործողությունը դառնա երազանք:Եվ գալու է մի ժամանակ, որ արևը յուրաքանչուրի կյանքում հավերժական մարելու է:Արևի մարելը ասելով հեղինակը ցանկացել է ասել , որ մի օր բոլորն էլ մահանալու են: Եվ մարդը պետք է ապրի այնպիսի օրեր,որպեսզի եղնիկի նման իր հետ լավ հուշեր տանի:

Նահապետ Քուչակ


Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։
Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….
Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։


Հովհանես Թումանյան



ՀովհաննեսԹադևոսիԹումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Լոռումարզ, Հայաստան— մարտի 231923, ՄոսկվաԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։
Համարվում է ամենայնհայոցմեծբանաստեծ:
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդդարում և 20-րդդարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն է: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա







Как-то в одно селение пришёл и остался там жить старый мудрый человек. Он любил детей и проводил с ними много времени. Ещё он любил делать им подарки, но дарил только хрупкие вещи. Как ни старались дети быть аккуратными, их новые игрушки часто ломались. Дети расстраивались и горько плакали. Проходило какое-то время, мудрец снова дарил им игрушки, но ещё более хрупкие. Однажды родители не выдержали и пришли к нему: — Ты мудр и желаешь нашим детям только добра. Но зачем ты делаешь им такие подарки? Они стараются, как могут, но игрушки всё равно ломаются, и дети плачут. А ведь игрушки так прекрасны, что не играть с ними невозможно. — Пройдёт совсем немного лет, — улыбнулся старец, — и кто-то подарит им своё сердце. Может быть, это научит их обращаться с таким бесценным даром хоть немного аккуратней? Մի անգամ, մի ծեր, իմաստուն մարդ մի բնակատեղ եկավ և որոշեց այնտեղ մնալ ։ Նա սիրում էր երեխաներին և շատ ժամանակ էր անցկացնում նրանց հետ: Նա նաև սիրում էր, նրանց տալ նվերներ, բայց տալիս էր միայն փխրուն բաներ: Ինչքան փորձում էին երեղաները զգույշ լինել, բայց անկախ նրանից, նրանց նոր խաղալիքներ հաճախ ջարփվում էին: Երեխաները տխրում էին և ուժեղ լացամ: Անցնում էր որոշ ժամանակ, իմաստուն մարդը, կրկին տալիս էր նրանց խաղալիքներ, բայց ավելի փխրուն։ Մի անգամ ծնողները չդիմացան և եկան նրա մոտ։ Դու իմաստուն ես և ցանկանում ես մեր երեղաներին միայն լավը։ Բայց ինչու ես դու այդպիսի նվերներ իրանց անում։ Նրանց չարչաչվում են ինչքան կարող են, բայց խաղալիքները ջարդվում են և երեղաները լաց են լինում։ Բայց խաղալիքները այնքան հրաշալի են, որ չխաղալ նրանց հետ անհնարին է։ Կանցնի շատ քիչ տարիներ, — ժպտում է ծերունին, — և մեկը կտա նրանց, իր սիրտը։ Գուցե սա նրանց, կսովորեցնի այդպիսի անգին նվերի հետ վարվել, մի քիչ ավելի զգույշ։
Одному человеку его психоаналитик порекомендовал отдохнуть в горах. Тот вечно жаловался то на то, то на это, и всегда задавал кучу недоверчивых вопросов. Он всегда обо всем беспокоился, был очень насторожен и с опаской относился ко всему окружающему. И вот ему посоветовали поехать отдохнуть и расслабиться. На следующий день психоаналитик получил от него телеграмму. «Я чувствую себя здесь на удивление счастливым, — писал тот. — Странно, к чему бы это?» Մի մարդ իր հոգեբանի խորհուրդով որոշում է հանգստանալ լեռներում. Նա միշտ բողոքում էր, ամեն ինչից , և տաիս էր կասկածամիտ հարցեր: միշտ ամեն ինչի համար անհանգիստ էր , շատ զգուշությամբ էր վերաբերվում իրեն շրջապատող ամեն ինչին: Եվ այսպես, նրան խորհուրդ են տալիս գնալ հանգստանալու և լիցքաթափվելու: Հաջորդ օրը, վերլուծաբանը ստացավ նամակ նրանից. «Ես զգում եմ ինձ ավելի քան երջանիկ — գրել է նա. — Տարօրինակ է, ինչու է ամեն ինչ այսքան լավ:



  1. Փարվանա» բալլադը
    • Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 7-10 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):
      «Փարվանա» բալլադի գաղափարը
Փարվանա արքան մի գեղեցիկ աղջիկ ուներ և երբ նրան ամուսնացնելու ժամանակը գալիս է արքան ուղարկում է դեսպաններ բոլոր պալատների արքայազներին ասելու, որ ով արժանի է իր չնաշխարհիկ աղջկան թող վերցնի իր զենքն ու զրահը և գա կռվի: Արքայազները վերցրեցին իրենց ձիերն, զենքերն ու զրահները, եկան հավաքվեցին պալատի մոտ: Նրանք պետք է զույգ-զույգ կռվեին և ով հաղթեր նա էլ կամուսնանար աղջկա հետ։ Աղջկան այդքան էլ դուր չեկավ հոր պայմանը և նա հորը առաջարկեց իր պայմանը։  Աղջիկը ասաց, որ այն արքան, որը կբերի անմար կրակը նա էլ կդառնա իր ամուսինը: Արքայազները վերցնելով իրենց ձիերը տարբեր ուղղություններով գնացին փնտրելու անմար կրակը: Անցավ մեկ տարի՝ արքայազները չկային։ Անցնում էին տարիները, բայց արքայազներից ոչ ոք չէր վերադառնում: Աղջիկը մտածում է, որ այքայազները գնացել ուրիշների հետ են ամուսնացել և չդիմանալով այդ հարվածին սկսում է լացել։ Նա այնքան է լացում, որ նրա արցյունքներից առաջանում է Փարվանա լիճը: Ասում են այդ արքայազները այնքան են շտապել, որ թևեր են առել, դարձել թիթեռներ և ամեն անգամ ճրագ տեսնելուց խելագարի նման մոտեցել են կրակը վերցնելու և այրվել են կրակի մեջ։
  • Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:
Բալլադը փոքրածավալ չափածո ստեղծագործություն է, որի հիմքում ընկած է որևէ ժողովրդական ավանդույթ, ֆանտաստիկ, անսովոր մի դեպք`հուզական տպավորոություն ստեղծելու համար: Բալլադը ունի սուր, լարված սյուժե, գործողությունները արագ են զարգանում, անսպասելի շրջադարձով:
2. Ի՞նչ է առակը
ԱՌԱԿ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐՃԸ ԵՎ ԵՌԱՑՐԱԾ ՋՈՒՐԸ
Իմաստուններից մեկի աղջիկը մի օր հարցրեց նրան.
-Հայրիկ, ես հոգնել եմ: Իմ կյանքը այնքան ծանր է, ես այնքան դժվարություններ ու խնդիրներ ունեմ: Ես անընդհատ հոսանքին հակառակ եմ ընթանում, այլևս ուժ չունեմ… Ին՞չ անեմ :
Հայրը պատասխանելու փոխարեն կրակին դրեց երեք միանման, ջրով լի կաթսա, մեկի մեջ գցեց գազար, մյուսում դրեց ձու, իսկ երրորդի մեջ սուրճ լցրեց: Որոշ ժամանակ հետո նա ջրից հանեց գազարն ու ձուն և սուրճը լցրեց բաժակի մեջ:
– Ին՞չ փոխվեց,- հարցրեց նա աղջկան:
– Ձուն և գազարը եփվել են, իսկ սուրճը լուծվել է ջրի մեջ,- պատասխանեց նա:
-Ո՛չ, աղջիկս, դա առաջին հայացքից է այդպես: Նայի՛ր, պինդ գազարը, ընկնելով եռացրած ջրի մեջ, դարձել է փափուկ և փխրուն: Փուխր և հեղուկ ձուն դարձել է պինդ: Արտաքինից նրանք չեն փոխվել, նրանք միայն փոխել են իրենց ներքին կառուցվածքը՝ միևնույն անբարենպաստ միջավայրի՝ եռացրած ջրի ազդեցությամբ:
– Իսկ սո՞ւրճը,- հարցրեց աղջիկը:
-Օ՜, դա ամենահետաքրքիրն է, սուրճը ամբողջությամբ լուծվել է նոր, «թշնամական» միջավայրում և փոխել է այն՝ դարձնելով հոյակապ, բուրավետ մի ըմպելիք:
Փոխադրիր առակը և մեկնաբաիր:
3. Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցնի, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում։
Չարենց

Չարենց

1․Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,Ինչ որ լավ է՝միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
2.Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս 
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
3.Դոփո՛ւմ ենդոփո՛ւմ ենդոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…
4.Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
  1. Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
    Ես երազեցի արևի մասին:
    Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
    Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
    Ես երազեցի արևի ոսկին,
    Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
    Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
    Արևանման, արնավառ խոսքի, —
    Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
    Խոսքեր չկային, ու արև չկար …
  2. Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
    Երկինքներ, որպես երազներ հոգու:
    Երկինքներ, որպես մանկական աչեր:
    Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…
Կարդալ՝
«ՀուշերՉարենցիմասին»ՌեգինաՂազարյան
Վերլուծել ռուբայաթները՝
Ռուբայաթներ
Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։
— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։
Չարենցը ցանկանում է ասել, որ բոլորն էլ մահանում են, և երբ դու մահանաս մեկ ուրիշը կծվի և դու այլ կերպարանքով նորից կվերադառնաս աշխարհ։
***********************************************************Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Այս ռուբայթով նա ցանկանում է ասել, որ օրը երբեք չի կրկնվում։ Գործողությունները կարող են կրկնվել, բայց զգացմունքները ոչ։
***********************************************************
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
Երբ դու մի փոքրիկ բան ես իմանում մտածում ես արդեն իմաստուն ես, բայց իրականում չես էլ մտածում, որքան հիմար ես իրականում։
*********************************************************** 
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։
Չարենցը ցանկանում է ասել, որ մարդը երազներով չապրի, ուժեղ լինի, որ կարողանա գոյատեվել, և երբ աշխարհում ամեն ինչ լավ լինի չմտածի, որ երազանքների գրկում է։
 *********************************************************
Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։
Գետը անդադար հոսում է կապ չունի դու տեսնում ես նրա շարժը, թե ոչ, սակայն քո փառքը միայն քո ձեռքերում է և քեզնից է կախված այն կիրականանա, թե կմնա երազանք։




Պետրոս Դուրյան

Գրական անունը


Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան, սակայն նա թարգմանել է «զըմպա»-ն և ազգանունը դարձրել Դուրյան։
Կենսագրություն
Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար թաղամասում։ Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867 թվական)։ Տանը Պետիկին հատկացրել էին մի փոքրիկ սենյակ երկրորդ հարկում։ Սենյակի դիրքը հիրավի բանաստեղծական էր. պատուհանի տակ պարտեզն էր՝ թթի և հունապի ծառերով, իսկ հեռվում երևում էին Վոսփորը և Կ. Պոլսի համայնապատկերը, մյուս՝ արևմտյան կողմում, երկու սպիտակ շիրիմներ էին՝ երկու նոճիներով: Այդ նոճիները հետագայում բանաստեղծի տաղերում դարձան մահի ու վշտի խորհրդանիշ։ 1855-ին Պետիկին չորս տարեկանում «Պալասան տուտուի» մոտ են տանում, որ կարդալ-գրել սովորի։ Վեց տարեկանում նա դարձավ Սկյուտարի ձրիավարժ աշակերտը, որն ավարտեց 1867 թվականին։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի աշակերտակիցները լավ էին սովորում։ Վարդան Լյութվյանը կատարելապես տիրապետում էր ֆրանսերենին, Տիգրան Ադամյանն աչքի էր ընկնում թուրքերենի իմացությամբ, Մարտիկ Պողիկյանը ուժեղ էր թվաբանությունից, Խաչիկ Ուղուրիկյանը ուներ քերականագետի հակումներ։ Մինչդեռ Պետրոսը հռչակված էր որպես դասարանի առաջին չարաճճին ու կատակաբանը, նա վարպետորեն կարողանում էր տնազել թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին։ Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած մահացել է։
Գրական գործունեություն
Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ, կատարել թարգմանություններ։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։
1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները։ Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել։ Այդ ժամանակ նա իր բարեկամներին է ուղղել մի երկտող՝ «Մեկ պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում։ «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»։
Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը։ Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն։ Իսկ հաջորդ 1872 թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն։ Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։
«Հարգս չգիտցան Երբ , բայց պիտի փնտրեն զիս»…
Այս խոսքերը Դուրյանը արտասանել է իր մահից մեկ օր առաջ:

Comments

Popular posts from this blog

Հաշվետվություն

Երիկամային քարեր

Որդեր