Ինձ համար ամենահիշարժանը այն է,որ ես երկրորդ կիսամյակում մասնակցել եմ Արատեսյան եռօրյա ճամբարին ։Ընտրությամբ առարկաներս եղել են վրացերենը,հայոց լեզվի քերականությունը և կենսաբանությունը։ Հայերեն լեզվից ինձ կգնահատեմ 7,որովհետև դասարանում եղել եմ ակտիվ և կատարել դասարանական աշխատանքները։ Պատմությունից կգնահատեմ 6, քանի որ արել եմ միայն տնային առաջադրանքները և դասերին ակտիվ չեմ եղել։ Անգլերենը կգնահատեմ կրկին 6 ,որովհետև մասնակցել եմ դասերին և եղել ակտիվ։Մնացած առարկաների գնահատականների մասին հստակ կարծիք չունեմ։Բացակայություններ շատ եմ ունեցել և այդ պատճառով եմ թերացել։
Երիկամների մեջ քարերի առկայությունն ամենատարածված երևույթներից մեկն է: Դրանք հայտնաբերվում են 100 հազարից մոտ 500 մարդու մոտ: Սովորաբար, այն հանդիպում է 20-ից մինչև 50 տարեկան անձանց շրջանում: Երիկամներում քարերի առաջացումը պայմանավորված է օրգանիզմում թթվա-հիմնային նյութափոխանակության խանգարմամբ: Երիկամային քարերի ամենատարածված տեսակները պարունակում են օքսալատ կամ կալցիումի ֆոսֆատ: Բացի այդ, միզուղիներում քարեր կարող են առաջացնել միզաթթուն և ամինաթթուները: Քարերի քիմիական կազմությամբ կարելի է որոշել նյութափոխանակության խանգարման պատճառները: Թյուր կարծիք կա այն մասին, որ ծավալուն քարերը երիկամներում հրահրում են մեծ խնդիրներ, սակայն, հատկապես փոքրիկ քարերի պատճառով են հանդիպում բավական ծանր բարդություններ: Դրանք սկսում են շարժվել և դյուրությամբ են խցանում միզատար ուղիները, դա էլ հենց հանգեցնում է երիկամային խիթերի, նաև` մեզի դուրսբերման խանգարման: Օրինակ, օքսալատի հիմքը թրթջնկաթթվի կալցիումային աղերն են: Երիկամներում այս ամուր, սև-շագանակագույն քարերը փշաձև, անհարթ մակերե
Որդեր ( ( լատ. ՝ Vérmes , նաև՝ հելմինթներ, ճիճուներ), առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է։ Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ։ Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին։ Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ։ Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ։ Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում։ Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները։ Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը։ Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ)։ Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդեր
Comments
Post a Comment